Monday, January 20, 2014

ԲԼՈԳԻՆԳԸ ՄԵՐ ԼԵԶՎՈՎ

                                     

Ցավոք սրտի շատ քչերը գիտեն,թե ինչ է բլոգինգը:
Ես դա ասում եմ և կարող եմ հիմնավորել վերջին չորս օրվա ընթացքում  իմ անցկացրած հարցումների պատճառով,որոնց արդյունքում համոզվեցի,որ շատերը գաղափար չունեն դրա մասին:Պատահաբար իմ բլոգում հայտնված,կամ բլոգինգին անծանոթ մարդկանց համար այժմ կփորձեմ հնարավորինս հասկանալի լեզվով բացատրել դրա էությունը:

Բլոգինգի հոմանիշ կարելի է համարել օրագիրը:Այն օրագիրը,որը շատերը պահում են և դրա 
մեջ անում տարաբնույթ գրառումներ՝օրվա  իրադարձությունների,ցանկությունների,
երազանքների,հետաքրքրող նյութերի և այլն մասին:
Բլոգինգի բնորոշումը գրեթե 
այդպիսին է, ուղղակի ճմրթված ու ոչ լիովին
հուսալի թղթի փոխարեն մենք ունենում ենք համակարգիչ և նոր հնարավորություններ:

Բլոգինգը կարող է ունենալ ամենատարբեր թեմատիկա՝սկսած սպորտից,շու-բիզնեսից,ավարտած գիտությամբ ու քաղաքական իրարանցումներով:Դե իսկ բլոգերները համապատասխանաբար այդ բլոգերում գրանցումներ(բլոգասֆերայում կոչվում է post/պոստ) անող մարդիկ են:Այսինքն բլոգերությունը մեդիայի կարևոր մասն է ,որի հիմնական նպատակը հանրությանը տարաբնույթ ինֆորմացիա հաղորդելն է:


Ընդվորում բլոգեր դառնալու փորձ կարող է անել յուրաքանչյուրը,ով ունի ստեղծագործական որոշ հմտություններ և երկաթե համբերություն:Վերջին նշածը սոսկ անհրաժեշտ է,որովհետև սպասված արձագանքին հաճախ չես արժանանում,կամ էլ արժանանում ես ոչ բավարար չափով:Ես ինքս էլ դեռ այդ ճանապարհին եմ ու չնայած՝ամուր համբերությամբ աչքի  չեմ ընկնում,այնուամենայնիվ՝ կփորձեմ ինչ-որ բանի հասնել:Ամեն-ինչ դեռ առջևում է…

No comments:

Post a Comment